
ԱԺ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն իր մերձավոր շրջապատում բողոքել է, որ իրեն ևս հայտնի չէ, թե ի վերջո իրեն նշանակելո՞ւ են քաղաքաշինության նախարար, թե՞ շարունակելու է մնալ որպես ԱԺ շարքային պատգամավոր: Նիկոյանն ասել է, որ ինքը ում որ հարկն է, հայտնել է իր ցանկությունը` լինել գործադիր իշխանությունում, ինչպես նաև տեղեկացրել է, որ կցանկանար աշխատել իր մասնագիտությանը մոտ համակարգում: Բայց իրեն դեռ ոչ մի որոշակի բան չեն ասել: