Ռեստորաններում կամ ժամանցի այլ վայրերում ամանորյա օրերին ելույթ ունենալու համար երգիչ-երգչուհիները տարեցտարի էլ ավելի մեծ հոնորարներ են պահանջում, որոնք նույնիսկ բարձրաձայն արտաբերելն է անհարմար: Առաջին հայացքից` դրանք թվում են ապշեցուցիչ, անհավանական և ոչ ճշմարտանման, բայց դա իրականում այդպես է: Ռուսական կայքերն արդեն հրապարակում են, թե որքան են պահանջում ռուս հայտնիները՝ ամանորյա կորպորատիվներին մասնակցելու համար:
Դեկտեմբեր ամիսն առհասարակ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար համարվում է տարվա ամենաեկամտաբեր ամիսը:
Երգիչների վճարման կարգը հաշվարկվում է հետևյալ կերպ. «Որքան տանից հեռու, այնքան բարձր հոնորար»: Օրինակ` Նիկոլայ Բասկովն արտերկրում ամանորյա միջոցառումներին մասնակցելու համար պահանջում է մոտ 150 հազար դոլար:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամանորի գիշերն ամենից շատ վաստակել է Ստաս Միխալյովը: Նրա հոնորարը կազմել է 250 հազար ռուբլի (մոտ 8 մլն դոլար): Համեմատության համար նշենք, որ երգիչ Սերգեյ Լազարևի հոնորարն առհասարակ կազմում է 50-70 հազար դոլար:
Ժաննա Ագուզարովան հիմնականում պահանջում է 100 հազար եվրո և դեկտեմբերին հասցնում է մոտ 6 միջոցառման ելույթ ունենալ:
Ռուսական կորպորատիվներին ելույթ են ունենում նաև երգիչներ արտերկրից: Մասնավորապես` մեկ ելույթի համար իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոն պահանջում է 80-120 հազար եվրո: Նախկինում այդ ելույթների համար պահանջում էին ընդամենը 40 հազար եվրո: Ալլա Պուգաչովան այնքան էլ հեշտ չի համաձայնվում ելույթ ունենալ միջոցառումներին: Սակայն փակ միջոցառումների համար նա պահանջում է 11 մլն ռուբլի (250 հազար եվրո):
Կայքը կազմել է նաև 2013թ. 5 ամենապահանջված արտիստների ցուցակը
1. Վալերի Մելաձե
2. Գրիգորի Լեպս
3. Յուրի Անտոնով
4. Սոսո Պավլիաշվիլի
5 «Սերեբրո» խումբ:
2013թ. պահանջված հաղորդավարների եռյակը
1. Մաքսիմ Գալկին
2. Comedy Club-ի անդամները
3. Իվան Ուրգանտ
Ռուսական կորպորատիվներում պահանջված արտերկրի աստղերի պահանջված գումարները
1. Boney-M
2. Քելլի Ջոյս
3. Տոտո Կուտունյո
4. Ricchi e Poveri.
5. Ռիկարդո Ֆոլյի
Ներկայացնենք, թե որքան են միջինում պահանջում ռուս հայտնիներից մի քանիսը:
Դիմա Բիլան՝ 130-150 հազար դոլար
Ֆիլիպ Կիրկորով՝ 100-170 հազար դոլար
Լոլիտա՝ 50 հազար դոլար
Լեոնիդ Ագուտին և Անժելիկա Վարում՝ 50 հազար դոլար
Աննա Սեմենովիչ՝ 30 հազար դոլար
Ռուսաստանի բիզնեսմենները չեն խնայում գումարները և բավարարում են արտիստների ֆինանսական պահանջները: Բոլորը շոկի են ենթարկվում նրանց պահանջներից, բայց, միևնույն է, շարունակում են վճարել: