շխանությունների և դատական համակարգի կուլիսներում ծավալվող լուրերի համաձայն, ՀՀ վճռաբեկ դատարանի դեմ փաստաբանների բարձրացրած բողոքից փորձում է օգտվել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը: Ըստ այդ լուրերի, Թովմւսսյանը պաշտոնավարելու է մինչև փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունները: Ուստի, վճռաբեկի ու փաստաբանների հակամարտության խորանալու դեպքում նա փորձելու է ստեղծված իրավիճակից օգտվելով, հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ անի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և այդ պաշտոնում նշանակի հենց իրեն` Հրայր Թովմասյանին:
Հայկական ժամանակ. Փաստաբանների բողոքից ցանկանում է օգտվել Հրայր Թովմասյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ