
Հնդկաստանի հարավում՝ մետաղաձուլական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, մահացել է 11 մարդ,- գրում է BBC-ն։ Տեղի ոստիկանություն տեղեկացրել է, որ 16 մարդ ծանր այրվածքներ են ստացել։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել նավահանգստային Վիշնակհապատնամ քաղաքում՝ մետաղաձուլական գործարանում նոր սարքավորում տեղադրելու ժամանակ։