«Հրապարակ» թերթը գրում է.«Վարդան Օսկանյանը Մոսկվայում, ապա Բրատիսլավայում մոբիլիզացիա է անցկացնում, Համաժողովրդական շարժման շտաբներ է բացում: Ասել է թե՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների ու ՀՀԿ-ի գործունեություն է ծավալում:
ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրինք՝ ինչպե՞ս եք վերաբերվում: «Նորմալ»: Ողջունո՞ւմ եք: «Չեմ ողջունում, բայց նորմալ եմ ընդունում. մարդիկ գործ են անում, նպատակ են դրել, պտի մի բան անե՞ն, թե չէ»:
Փաստորեն, «տղա են բերում ձեր վրա»: «Մե՞զ վրա. իրե՞նք. տղա՞ են բերում… Չէ՜, չեն կարող մեզ վրա տղա բերել»: Էդ ինչո՞ւ: «Դե, որովհետեւ դրա կարիքը չկա, բոլոր տղաները մեզ հետ են»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: