«Հրապարակ» թերթը գրում է.«ՀՅԴ-ում ինչ-ինչ զարգացումնե՞ր են ընթանում` փետրվարին սպասվող Ընդհանուր ժողովին ընդառաջ՝ հարցրինք ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: «Ո՛չ, այդպես չէ, սո՛ւտ են ասում, ո՞վ է ասում»:
ՀՅԴ շարքերը: «Շարքերի հետ մե՜նք ենք շփվում, ձե՞զ ինչի են տեղյակ պահում»: «Քայքայում» ենք ձեր շարքերը: «Կանեք դուք, ձե՞զ ինչ կա, բայց դա ձեզ չի հաջողվի, միեւնույն է»: Իսկ շարքերը ցանկանում են, որ Բյուրոյի ներկայացուցիչ լինի Վիգեն Հովսեփյա՞նը, թե՞ մնա Հրանտ Մարգարյանը:
«Շարքերն իրենց ցանկությունը հայտնելու ձեւն ու եղանակը շատ լավ գիտեն եւ կարտահայտեն»: Շարքերն ու դրսի կառույցները դժգոհ են, որ ՀՅԴ էլիտան համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ` հատկապես սահմանադրական փոփոխությունների մասով:
«Այո, մենք այդ առնչությամբ հարցեր ենք առաջ քաշել, սակայն բանակցությունները դեռ արդյունքներ չեն արձանագրել, եւ եթե մեր առաջարկներն ընդունվեն, մենք գոհ կլինենք»: Հնարավո՞ր է կոալիցիա կազմեք իշխանության հետ: «Կոալիցիայի մասին խոսք չի գնում, պետք չէ շեղելու, իմաստը նսեմացնելու համար հարցեր բարձրացնել, որոնք այսօր չեն քննարկվել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: