Եվրոպայում հայի կրակոցից 5 հոգի վնասվածք է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Յակուտսկի “Եվրոպա” զվարճանքի կենտրոնում, կրակոցներով ուղեկցված ծեծկռտուքի արդյունքում 5 անձ մարմնական վնասվածք է ստացել,- հայտնում է Sakha News-ը: 
“Եվրոպայում” ծեծկռտուքը տեղի է ունեցել հունիսի 11-ի վաղ առավոտյան: Հայաստանից ժամանած 5 եղբայրներ վեճի են բռնվել տեղի բնակիչների հետ` մոտ 10-15 հոգու: Քաշքշուկը սկսվել է զվարճանքի կենտրոնում, այնուհետեւ շարունակվել բակում: 5 եղբայրների հայրը նրանց սպասելիս է եղել ավտոմեքենայի մեջ: Երբ տեսել է, որ վիճում են, որդիներին նեղացնողներին սպառնացել է պնեւմատիկ ատրճանակով եւ օդ կրակել: Երբ դա որեւէ ազդեցություն չի թողել, հայրը կրակ է բացել տեղի բնակիչների ուղղությամբ: Արդյունքում նրանցից 5 հոգի մարմնական վնասվածք է ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն պարզվել է, որ վնասվածքները թեթեւ են, եւ տուժածներին տուն են ուղարկել: 
“Новый регион” պարբերականն էլ հայտնում է, որ հունիսի 10-ին, Յակուտսկում կանխվել է եւս մեկ պլանավորված մասսայական բախում` Ադրբեջանի քաղաքացիների միջեւ:Ներկայում ձերբակալված է 41 մարդ, տուգանային հրապարակ է տեղափոխվել 16 մեքենա: 5 մարդ հոսպիտալացվել է:




Լրահոս