
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Ռուսաստանին փակել սահմանն ոu Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից հանել իր զորքերը, որոնք, նախագահի կարծիքով, այնտեղ են: Այդ մասին Պորոշենկոն, Agence France-Presse-ի հաղորդմամբ, ասել է դեկտեմբերի 11-ին Ավստրալիա կատարած այցի ժամանակ:
Ուկրաինայի նախագահը նաև մեղադրել է պաշտոնական Մոսկվային Դոնբասի կոնֆլիկտի համար:
«Խնդրում եմ դադարեցնել կրակը, խնդրում եմ հանել զորքերն իմ տարածքից»,-հայտարարել է Պորոշենկոն՝ համոզմունք հայտնելով, որ եթե Ռուսաստանը փակի սահմանն Ուկրաինայի հետ, այնտեղ խաղաղություն կտիրի: