Երեվանում կանցկացվի ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի N 7 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված  “Պետական խորհրդանիշերի հանրահռչակման և քաղաքացիական դաստիարակության ազգային” ծրագրի շրջանակներում  հունիսի 15-ին Երևանում կկայանա ՀՀ պետական խորհրդանշաններին նվիրված տոնական քայլերթ: Տոնական քայլերթին կմասնակցեն  ուսանողական 38 միությունների ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերից և Արցախից 4500 պատանիներ: Ամբողջ քայլերթը կուղեկցվի ՀՀ զինված ուժերի, ՀՀ ոստիկանության զորքերի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախմբերի, “Վազգեն Սարգսյան” ռազմական ինստիտուտի սաների, “Վահագն” դհոլահարների անսամբլի, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման պարախմբերի, “Վաղորդյան կաթիլներ” երգչախմբի, “Երևանյան թմբուկներ” թմբկահարների խմբի, ՀՀ զինված ուժերի պատվո պահակային վաշտի, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի ելույթներով, հանդես կգան Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները: Միջոցառումը կեզրափակվի ՀՀ ԶՈՒ օդային ուժերի ինքնաթիռների ցուցադրական թռիչքով:




Լրահոս