ԱՄՆ-ի քաղաքացիների համար ՀՀ-ն կսահմանի առանց վիզայի ռեժիմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ հունվարի 1-ից Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Այն պայմանավորված է Հայ-ամերիկյան միջկառավարկան նիստի արդյունքում ստորագրված գործողությունների ծրագրի 28-րդ կետով, որի համաձայն` երկու կողմերը կվերջնականացնեն վիզայի ազատականացման գործընթացը` հաստատելով ազատ վիզայի ռեժիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների համար, ինչպես նաև՝ տաս տարի բազմակի մուտքի վիզա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:




Լրահոս