
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը մեղադրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Եմենում ամերիկացի պատանդների մահվան մեջ. գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
«Օբաման ոչ ճիշտ որոշում է ընդունել և ստորագրել իր հայրենակիցների մահվան դատավճիռը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերսը մահացել է Եմենում փրկարար օպերացիայի ժամանակ: ԱՄՆ-ի նախագահը հայտնել էր, որ անձամբ է հրահանգել ձեռնարկել Սոմերսի փրկության օպերացիան, որի ժամանակ էլ վերջինս մահացել էր: