Կավելացվեն գիտաշխատողների հավելավճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունվեց փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» որոշման մեջ:

Կրթության  և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար սահմանվել է հավելավճար՝ համապատասխանաբար գիտությունների դոկտորներին՝ 20 000 ՀՀ դրամի փոխարեն՝ 50 000, գիտությունների թեկնածուներին` 10 000 ՀՀ դրամ՝ 25 000:




Լրահոս