
Այսօր կառավարության նիստում հաստատվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամնագիրը: Ըստ այդ հրամանագրի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ազատվում է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամի պարտականություններից:
Ըստ մեկ այլ հրամանագրի՝ այդ պաշտոնում նշանակվում է ներկայիս փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Նախագիծը հաստատվեց կառավարության կողմից: