Մեզ հետ ի՞նչ կապ ունի գազի հանձնաժողովը, թող արտահերթ նիստ հրավիրեն. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօրվա նիստում ներկայացրեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին նախագիծը:

Նա նշեց, որ առաջարկվում է արտահերթ նստաշրջանը գումարել դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից սկսած: Օրակարգում 9 միջազգային պայմանագիր է և այլ կարևոր նախագծեր: Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ օրակարգում է նաև ԱԺ գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի՝ եզրակացությամբ հանդես գալու հարցը, որն էլ առաջացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի զայրույթը:

Նա նախ նշեց, թե ընդդիմությունը կրկին կքննադատի իրենց, եթե արտահերթ նիստում բերեն այդպիսի նախագիծ քննարկեն:

«Թող արտահերթ նիստ հրավիրեն, իրենք այդ խնդիրը լուծեն, մեզ հետ ի՞նչ կապ ունի գազի հանձնաժողովը: Մեր պայմանավորվածություը ԱԺ-ի հետ այդպես չէ: Որքանո՞վ է կոռեկտ, որ մենք բերենք, մեր արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկենք, չե՞նք դառնա քննադատության առարկա»,-ասաց վարչապետը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ նման պրակտիկա կա Ազգային ժողովում, երբ կառավարության ներկայացրած արտահերթի ժամանակ քննարկվել են նման հարցեր:

«Սկսելու է ընդդիմությունը քննադատել, քանի որ իրենց ստեղծած հանձնաժողովն է, ես առաջարկում եմ՝ թող իրենք որոշեն, ճիշտ չի լինի խնդիրը կառավարության հետ կապել», – ի պատասխան՝ ասաց վարչապետը:




Լրահոս