
Երեւանում, այսօր` հունիսի 14-ին, Հայաստանի ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Հրազդան գետի սկզբնամասում հայտնաբերվել է տղամարդու դի եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: