
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան-Դիեգո քաղաքի բնակարաններից մեկից գողացել են հանրահայտ նկարիչ Պաբլո Պիկասսոյի կտավը: Գողության փաստը արձանագրվել է հունիսի 12-ին: Ոստիկանություն էր դիմել բնակարանի տերը: Նրա խոսքերով՝ գողացել են ոչ միայն Պիկասսոյի կտավը, այլ նաեւ Porsche մակնիշի մեքենան եւ անձնական զենքը: