Բարաք Օբաման սխալ մեջբերում է կատարել «Աստվածաշնչից» Թենեսի նահանգի կենտրոնում՝ Նեշվիլում միգրանտների մասին իր ելույթի ժամանակ. գրում է Time-ը:
ԱՄՆ-ի նախագահն ասել է հետևյալը. «Լավ գրքում ասվում է. քարեր մի՛ նետիր ապակե տան վրա կամ համոզվի՛ր, որ քո աչքերում գերան չկա, նախքան ուրիշի աչքի փուշը մատնանշելը (The good book says don’t throw stones at glass houses, or make sure we’re looking at the log in our eye before we are pointing out the mote in other folks’ eyes):
Ամերիկյան թերթն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Օբամայի արտաբերած նախադասության առաջին մասը ոչ թե աստվածաշնչյան տողեր են, այլ՝ XIV դարի ամերիկացի բանաստեղծ Ջեֆրի Չոսերի խոսքերը: Դրանք իրականում հնչում են այսպես. «Քարեր մի՛ նետիր հարևանիդ վրա, եթե ապրում ես ապակե տան մեջ»: