
Իսպանական Պրիմերայի կայքը ներկայացրել է առաջնության` նոյեմբեր ամսվա լավագույն մարզչին և ֆուտբոլիստին:
«Աtլետիկ»-ի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն լավագույնն է ճանաչվել: Նրա գլխավորությամբ ակումբը նոյեմբերին անցկացրել է 4 խաղ, որոնցից երեքում հաղթել է, մեկ հանդիպումն ավարտել ոչ ոքի:
Իսկ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալ Սոսյեդադ»-ի մեքսիկացի հարձակվող Կարլոս Վելան, ով դարձել է 4 գոլի հեղինակ: