Ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինը. Կարեն Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն խնդիրները, որոնք առկա են ԵՏՄ անդամ պետությունների միջև, եղել են նաև նմանատիպ մյուս միությունների դեպքում: Անդրադառնալով Ղազախստանի և Բելառուսի միջև առաջացած խնդիրներին՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Պայմանագիրը երեկ վավերացվեց ՌԴ պետդումայի կողմից, և մյուս երկու երկրների խորհրդարանները ևս պետք է վավերացնեն, որ հունվարից անդամակցենք: Ցանկացած տնտեսական հարաբերությունների մեջ որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի եղած բոլոր խնդիրները լուծվեն: Ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինը»,- ընդգծեց նա:

Նա նշեց, որ Հայաստանը ցանկանում է բյուջետային ավիաընկերությունների ներգրավել: Շահագրգիռ ընկերությունների անունները, սակայն, Ճշմարիտյանը գերադասեց դեռ չհնչեցնել, սակայն հաստատեց, որ բանակցություններն իսկապես ընթանում են օդանավակայանների, Քաղավիացիայի գլխավոր վարչության և էկոնոմիկայի նախարարության հետ:

Նրա խոսքով՝ «Շիրակի» օդանավակայանում ելքի վիզայի համար տուրքերի չեղարկումը Գյումրիում զբոսաշրջության զարգացման համար լավ հնարավորություններ կստեղծի:




Լրահոս