Տնտեսության մեջփաստաթղթաշրջանառությանապահովման նպատակով դեկտեմբերի 1-10-ը հարկ վճարողների հետիրականացված աշխատանքներիվերաբերյալ հաշվետվություն
Ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի առաջին տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 62.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԳՅՈՒՄՐԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՍՊԸ` 16.6մլն դրամ, «ՀԱՅՍ» ՍՊԸ` 11.6մլն դրամ, «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ` 4.6մլն դրամ և այլն:
Համապատասխան ցանկերում ընդգրկված հարկ վճարողների մոտ շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 22 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 11-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 24-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 6 ստուգումներ:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, դեկտեմբերի առաջին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 11 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 7 ստուգում` համապատասխան հարկ վճարողներին առաջադրելով մոտ 20.0մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն ավելացել է 25 հազար 260 հատով կամ 71.0%-ով, իսկ դրանցում արտացոլված շրջանառության գումարն աճել է 612.5մլն դրամով կամ 13.5%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը նվազել է 1063 հատով կամ 2.0%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարն աճել է 1մլրդ 19.0մլն դրամով կամ 25.0%-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումներով պարզել է, որ նոյեմբերի 21-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3105 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Ցանկերում ընդգրկված հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 31 հարկ վճարողի մոտ առաջացել է 52.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև հայտարարագրվել է լրացուցիչ 53 աշխատող:
21.11-30.11.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավել ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավերկամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ |
||||||
Հ/Հ | ՀՎՀՀ | Անվանումը | Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը | Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) | ||
1 | 00131984 | ԱՅ ԹԻ ՄԱՍՏԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԻԿՍ (ՍՊԸ) | 2 | 79,800,003 | ||
2 | 00046136 | ԱՐՍՕՅԼ ՀՁ (ՓԲԸ) | 2 | 77,655,000 | ||
3 | 02216066 | «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ՀԱՅ-ԿԱՆԱԴԱԿԱՆ Հ/Ձ (ՍՊԸ) | 2 | 52,587,600 | ||
4 | 02800117 | ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ) | 2 | 43,024,880 | ||
5 | 01003256 | «ԱԴԱՄԻՈՒՄ» (ՍՊԸ) | 21 | 42,331,641 | ||
6 | 01557589 | ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ) | 2 | 34,786,500 | ||
7 | 00251512 | ԿՐԻՍՏԱԼ ՔԼԻՆԻՆԳ (ՍՊԸ) | 2 | 31,028,290 | ||
8 | 02573318 | ՍՖԵՐԱ (ՍՊԸ) | 1 | 30,000,062 | ||
9 | 01241698 | ՄԱՔՈՒՐ ԱՋԱՓՆՅԱԿ (ՓԲԸ) | 1 | 24,129,000 | ||
10 | 01839755 | ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ (ՍՊԸ) | 6 | 19,149,176 | ||
11 | 00256628 | ԼԱՅՄ ՏԵԽ (ՍՊԸ) | 6 | 18,378,000 | ||
12 | 00807297 | ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄ.ԱՐՄԵՆ. (ՓԲԸ) | 80 | 15,681,199 | ||
13 | 03501339 | ՍԱՐԱՆԻՍՏ (ՍՊԸ) | 4 | 15,524,239 | ||
14 | 00932469 | ՎԵԳԵՔՈՄ (ՍՊԸ) | 22 | 15,024,381 | ||
15 | 00876234 | ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) | 193 | 13,965,366 | ||
16 | 05507136 | ԱԼՖԱ-ՖԱՐՄ (ՓԲԸ) | 29 | 13,559,190 | ||
17 | 01003642 | «ՌՌՌ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (ՓԲԸ) | 17 | 13,021,514 | ||
18 | 02609379 | ԴԱՐՖ (ՍՊԸ) | 20 | 10,517,850 | ||
19 | 00110445 | «ԴՐԻՄԼԱՆԴ» (ՍՊԸ) | 3 | 10,489,765 | ||
20 | 00102842 | «ՍԱՄ ԿԱՐ ՇԻՆ» (ՍՊԸ) | 1 | 10,350,000 | ||
Ընդամենը | 416 | 571,003,658 | ||||
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին