Կրակոցներ` Գյումրիում. կրակել են փաստաբանի տա՞ն ուղղությամբ, թե՞ քաղաքապետարանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր առավոտյան՝ ժամը 08:45-ի սահմաններում, անհայտ անձինք կրակոցներ են արձակել փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ: Արձակված գնդակները մեծ մասամբ դիպել են տան լուսամուտին:

Փաստաբանի տունը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ քաղաքապետարանի հարևանությամբ:

Armlur.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ չի կարծում՝ կրակոցների մեջ դիտավորություն կա:

Ավելի մանրամասն փաստաբան Յայլոյանը կհայտնի քիչ անց:




Լրահոս