«Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Սուրեն Սարգսյանի և Մանվել Եղիազարյանի հանդեպ իրար հաջորդող բռնության դեպքերը համարում եմ անթույլատրելի ու դատապարտում եմ:

Ազատամարտիկներն ի զորու են իրենք իրենց պաշտպանել: Նրանք ժամանակին աներեր կանգնել են ռազմի դաշտում ու ապահովել ոչ միայն մեր հաղթանակը, այլև այսօրվա խաղաղությունը: Ստեղծված իրավիճակի և հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը:

Իմ եղբայր Վազգեն Սարգսյանի բացակայությունը թող հույս չտա, որ նրա զինակից ընկերների վրա հնարավոր է ձեռք բարձրացնել: Համոզված եմ՝ ինչպես Վազգենի օրոք, այնպես էլ հիմա նրանք պիտի միավորվեն, միասնական ու ուժեղ լինեն: Դա է պահանջում մեր բոլորի և երկրի շահը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նախօրեին հարձակման են ենթարկվել:




Լրահոս