ՉԼ. Տուրի խորհրդանշական հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Goal.com-ը կազմել է խմբային փուլի խորհրդանշական հավաքականը:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆում խաղալու իրավունք են ստացել Մադրիդի «Ռեալ»-ը, կատալոնական «Բարսելոնա»-ն, Մադրիդի «Ատլետիկո»-ն, Դորտմունդի «Բորուսիա»-ն, Մյունխենի «Բավարիա»-ն, Լոնդոնի «Չելսի», «Պորտու»-ն, «Մոնակո»-ն, Լոնդոնի «Արսենալ»-ը, ֆրանսիական ՊՍԺ-ն, Թուրինի «Յուվենտուս»-ը, Լևերկուզենի «Բայեր»-ը, Դոնեցկի «Շախտյոր»-ը, շվեյցարական «Բազել»-ը, անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և  Գելզենկիրխենի «Շալկե»-ն:

Դարպասապահ՝ Թոմաս Վացլիկ («Բազել»):

Պաշտպաններ՝ Ջոն Թերի («Չելսի»), Խուանֆրան («Աթլետիկո»), Մարսելո («Ռեալ»), Այմեն Աբդենուր («Մոնակո»):

Կիսապաշտպաններ՝ Արյեն Ռոբեն («Բավարիա»), Նեմանյա Մատիչ («Չելսի»), Կոկե («Աթլետիկո»), Յասին Բրահիմի («Պորտու»):

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Լուիս Ադրիանո («Շախտյոր»):




Լրահոս