
Հայտնի սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է Ղրիմում պատերազմի մասին ֆիլմ նկարահանել։ Ռեժիսորը, սակայն չի պարզաբանել, թե որ պատերազմի մասին է խոսքը՝ Ղրիմի, թե Մեծ հայրենականի. գրում է Комсомольская правда-ն։
Կայքը նաև նշել է, որ Կուստուրիցան չի թաքցնում իր ռուսամետ դիրքորոշումը և աջակցում է Կրեմլի՝ Ուկրաինայի հանդեպ վարած քաղաքականությանը:
Իր հայտարարությունը Կուստուրիցան արել է Մոսկվայում «Ցանց» կինոյի ազգային դպրոցի բացման ժամանակ։