Մալաթիա-Սեբաստիայում արձակված կրակոցներից տուժած Ստեփանի վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիայում քիչ առաջ հնչեցված կրակոցներից տուժած 39-ամյա Ստեփանի վիճակը ծանր է: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրին Մալաթիա-Սեբաստիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից:

Մեզ հայտնեցին նաև, որ Ստեփանին հիվանդանոց են տեղափոխել որովայնի հատվածում հրազենային վիրավորումով, ներքին օրգանները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նա գտնվում է հետվիրահատական փուլում, տեղափոխվել է հիվանդասենյակ:

ՀՀ Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք կրելը) հատկանիշներով: Հանգամանքները պարզվում են:

Տեղեկացնենք, որ news.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Մալաթիա-Սեբաստիա համայնքում:




Լրահոս