
AS պարբերականը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումից հետո հարձակման են ենթարկվել ֆրանսիական ակումբի երկու երկրպագուներ:
Աղբյուրի համաձայն՝ երկրպագուներից մեկը մի քանի հարված է ստացել անհայտ անձանց կողմից հարձակման ժամանակ, իսկ երկրորդը դարձել է կողոպուտի զոհ:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Բարսելոնան» հաղթել էր 3:1 հաշվով: