Կոմիտասի անվան պետական լարային քառյակի համերգները՝ Ճապոնիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 10-ը Ճապոնիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, «Ճապոնիա-Եվրասիա» ընկերության հետ համագործակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ համերգային շրջագայությամբ Ճապոնիայում էր գտնվում Կոմիտասի անվան պետական լարային քառյակը` իր հոբելյանական 90-րդ տարեդարձի առիթով:

Քառյակի առաջին համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ին Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանի եկեղեցու սրահում՝ համալսարանի երգչախմբի հետ համատեղ, որն առաջին անգամ էր կատարում հայ եկեղեցական երգեր:

Այնուհետև քառյակը համերգներ ունեցավ Օսակա, Նագոյա, Մուսաշինո, Տոկորոզավա քաղաքներում:

Դեկտեմբերի 9-ին Տոկիոյի «Տականավա Սիվիք Հոլ» սրահում տեղի ունեցած եզրափակիչ համերգի ընթացքում քառյակին միացավ նաև ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբան: Երաժիշտները կատարեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդուարդ Միրզոյանի ստեղծագործությունները:

Երաժշտասերների թվում էին Ճապոնիայի կառավարության անդամներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, գիտության և կրթության ոլորտի մասնագետներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քառյակի բոլոր համերգները հանդիսատեսի կողմից ջերմ ընդունելության արժանացան:




Լրահոս