
Վերջին օրերին ծխախոտի շուկայում հերթական գնաճն է արձանագրվել: Ճիշտ է` մարդիկ դժգոհ են դրա բարձրացող գնից, բայց շարունակում են ծխել: Վիճակագիրները փաստում են, որ ծխող ազգաբնակչությամբ Հայաստանն աշխարհում առաջատարներից է: Հակածխախոտային քարոզչությունը թեև վերջին տարիներին իրեն զգացնել է տալիս, սակայն, ըստ ամենայնի, ազդեցությունը փոքր է և խանութների ցուցափեղկերին առկա մեծ տեսականին և ակնհայտ պահանջարկը խոսում է այն մասին, որ քարոզչությունն ավելի մեծ ծավալներով է պետք կազմակերպել:
Armlur.am-ի զրուցակիցները թերահավատ էին այն հարցում, թե գնաճը սպառման և օգտագործման ծավալների նվազմանը կնպաստի, ընդ որոում ծխողներն ու չծխողներն առանձին բանակի էին բաժանվում: Չծխողները «ողջունում էին» ծխախոտի թանկացումը, ծխողները տրտնջում էին և ասում, որ «ստիպված» են ծխում:
Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան