
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Շենավան գյուղի մի բնակչի տան բակում կայանված չշահագործվող,”ԳԱԶ-21″ մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերել են պոլիէթիլենային պարկի մեջ լցված կանեփանման, սուր հոտ ունեցող, չորացված եւ մանրացված զանգված` մոտ 159.6 գ կշռով: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ տանտիրոջ հայտարարության՝ հիշյալ զանգվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: