
ԱՄՆ Մերիլենդ նահանգում դեռահասի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա իր ուսուցչուհուն հյուրասիրել է թմրանյութով թխվածք:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին: Ուսուցչուհին խնդրել է աշակերտին ի հետ կիսվել խմորեղենով, ինչը համտեսելուց հետո կինն իրեն վատ է զգացել: Հետագայում կինը դիմել է ոստիկանություն:
17-ամյա դեռահասը մեղադրվել է մարդու թունավորման, մարմնական վնասվածներ հասցնելու և հանցավոր անփութության մեջ: