
Կիրակի օրն «Օջախ» ռեստորանում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու հարսանեկան արարողությունը: Մասնակիցներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ Սերժ Սարգսյանը խնջույքի ժամանակ սրտանց ուրախացել ու քեֆ է արել: Հարսանիքին ներկա են եղել ԱԺ ներկա եւ նախկին նախագահները, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, կառավարության գրեթե բոլոր նախարարները, բացի ԲՀԿ-ականներից: Արարողությանը ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին, ըստ մեր տեղեկությունների, Ալեքսանդր Սարգսյանը հրավիրատոմս չի ուղարկել: Միջոցառման երաժշտական մասն ապահովել են երգիչներ Արմենչիկը, Ռազմիկ Ամյանը, Արման Հովհաննիսյանը: Հարսանիքի քավորը եղել է Սերժ Սարգսյանի փոքր փեսան՝ Հայկ Խաչատրյանը: