ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, կառավարությունը պատրաստվում է իր ծրագիրն ԱԺ ներկայացնել հունիսի 20-ից հետո, հավանաբար հունիսի 21-ին: Մինչ այդ ՀՀԿ ԳՄ նիստում վերջնականապես հաստատվելու է կառավարության կազմը: ՀՀԿ ԳՄ հերթական նիստը սպասվում է հունիսի 14-ին: Մեր աղբյուրները, սակայն, վստահեցնում են, որ դեռեւս վերջնական որոշում չկա նախարարական պորտֆելների շուրջ: Մի կողմից դեռ չեն ավարտվել ՕԵԿ-ի հետ բանակցությունները. վերջնական պայմանավորվածություն չկա, թե որն է լինելու այս կուսակցությանը տրվելիք երրորդ նախարարությունը: Մյուս կողմից ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չունի, թե ովքեր են լինելու ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո ՀՀԿ-ին բաժին հասած նախարարությունների ղեկավարները: Ենթադրվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում, հունիսի 14-ին էլ այն պարզապես կվավերացվի: Իսկ երեկ արդեն հանրահավաքի անցկացման մասին է հայտարարել Հայ ազգային կոնգրեսը: ՀԱԿ-ը նախատեսում է հանրահավաքային շարքը սկսել հունիսի 26-ից:




Լրահոս