ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմել, սակայն այս օրերին ե՛ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դժգոհում են Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից՝ ասելով, թե իրենց պարզապես «քցել» են ու հակառակ բոլոր խոստումներին՝ ԱԺ ընտրություններում հազիվ 5 տոկոս ապահովել: Ընդ որում, եթե Արթուր Բաղդասարյանի դժգոհություններն ուղղված են անձամբ Սերժ Սարգսյանի դեմ, ապա տիկին Բիշարյանի թիրախում ՀՀԿ ողջ վերնախավն է՝ Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը եւ այլոք: Զարմանալի զուգադիպությամբ ՕԵԿ վերահսկողության տակ գտնվող կայքերից մեկը, օրերս անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտրություններին եւ քվեաթերթիկներից մեկի վրա «մուկ» գրառմանը, նյութի հետ հենց  մկան նկար է դրել (այն նույն նկարը, որ պատկերված է լուրի աջ կողմում): Թե ում եւ ինչ է ՕԵԿ-ը սրանով ցանկացել հասկացնել, մնում է միայն կռահել:




Լրահոս