Ռուսաստանը հույսեր է կապում Թուրքիայով անցնող գազատարի բարեհաջող շահագործման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում հույս ունեն, որ ռուս-թուրքական գազատարի նոր նախագծի իրականացումը որևէ խոչընդոտի չի հանդիպի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Ալեքսանդր Լուկաշևիչը` մեկնաբանելով Թուրքիայի որոշ հեղինակավոր անձանց կողմից հնչեցրած խոսքերը, ովքեր Թուրքիայի էներգետիկ ոլորտի գլխավոր գործընկեր համարել են ոչ թե Ռուսաստանին, այլ Ադրբեջանին:

«Ինչ վերաբերում Թուրքիայի արտգործնախարարի` նոր պայմանավորվածությունների մասին հայտարարություններին, ապա պետք է ասեմ, որ այստեղ նկատվում է ԶԼՄ-ների կողմից նրա խոսքի ոչ այնքան բարեխիղճ լուսաբանումը: Նախարարը ներկա է եղել վերջերս Անկարայում կայացած Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպմանը, որի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել  Թուրքիայի և Ռուսատանի միջև հավանական նոր համագոծակցության մասին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:




Լրահոս