ԿԱԽՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Արեւշատ գյուղում երեկ ինքնասպան է եղել ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի 42-ամյա Օլեգ Մինգալաեւը: Նրան գտել են ջերմատան խողովակից կախված: «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղի բնակիչների հետ եւ պարզեց, որ Օլեգը ծառայել է հայկական բանակում եւ 20 տարուց ավել է, ինչ ապրում էր Արեւշատ գյուղի բնակիչներից մեկի տանը: «Բոլորս էլ զարմացած ենք: Անմիջական եւ շփող մարդ էր: Աշխատում էր այդ տան ջերմոցներում: Այսքան երկար տարիներ ապրելուց հետո արդեն սկսել էր լավ հայերեն խոսել»,-մեզ հետ զրույցում ասացին գյուղացիները՝ տարակուսելով, որ Օլեգն ինքնասպան է եղել:




Լրահոս