ՈւԵՖԱ-ի կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակը: Լավագույն ռմբարկուներն են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին՝ 75 գոլ, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 72, նույն ակումբի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը՝ 71, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյը՝ 56 և ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին՝ 50։
Լավագույն ռմբարկուների տասնյակում տեղ են գտել նաեւ Անդրեյ Շևչենկոն՝ 48, Ալֆրեդո Դի Ստեֆանոն՝ 46, Ֆիլիպո Ինձագին՝ 46, Դիդիե Դրոգբան՝ 44։