ԿՄԱՍՆԱԿՑԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սուրեն Կիրակոսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից կտեղափոխեն Գորիս՝ հերթական դատական նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ին քրեակատարողական հիմնարկների հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին. «Սուրենի առողջական վիճակը բավարար է: Առայժմ բժիշկները նրան դուրս չեն գրել, բայց թույլատրել են, որպեսզի մասնակցի դատական նիստին»: Հարցին, թե դատական նիստից հետո նա կվերադառնա «Դատապարտյալների հիվանդանոց», պատասխանեցին. «Իհարկե, եթե անմիջապես հաջորդ օրը նիստ չնշանակեն»: Հիշեցնենք, որ Սուրենը ծառայում էր հայոց բանակում եւ դասալքության մեղադրանքով այժմ կալանքի տակ է: Նա շուրջ 65 օր հացադուլ հայտարարեց, քանի որ իր առողջության հետ կապված խնդիրները հրաժարվում էին լուծել թե՛ բանակում, թե՛ քրեակատարողական հիմնարկում: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է:




Լրահոս