
«Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակողական ոճի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
Daily Mail-ի տվյալներով, տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 40 մլն ֆունտ, որը կդառնա անգլիական ակումբի ամենաթանկ գնումը:
Հիշեցնենք, որ Պոգբան մրցաշրջանի սկզբում երկարաձգել էր «Յուվենտուս»-ի հետ պայմանագիրը: