
Shamshyan.com-ը գրում է. դեկտեմբերի 11-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները: Պարզվել է, որ հիվանդանոցում մահացել է Լուսակերտ գյուղի բնակիչ, 50-ամյա Ժուլվեր Սայադյանը, իսկ նրա որդին՝ 27-ամյա Վահագն Նազարյանը, ստացել է մարմնական վնասվածքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում