Հրամանատարների վրա ձեռք բարձրացնելը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ես թուրքի դեմ զենքով եմ կռվել. Սասուն Միքայելյան «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով հրամանատարների ծեծի մասին, ասել է, որ նման արարքը վայել է նենգ թշնամուն:

«Այսօր՝ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի նախաշեմին, մեր պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում ձեռք բարձրացնել նման կարգի հրամանատարների վրա, այն հրամանատարների, ովքեր մեր եղեռնազարդ պապերի չկրակած փամփուշտը ետ վերադարձրին մեր դարավոր ու նենգ թշնամուն` դրանով իսկ փրկելով մեր ազգին նոր եղեռնից, հայոց մայրերին ու կանաց՝ անպատվությունից, կաներ միայն թուրքը»,- ասել է «Սասուն» ջոկատի հրամանատարը։

Նա նաեւ վստահեցրել է, որ բոլոր ազատամարտիկները եղբայրներ են եւ անհրաժեշտության դեպքում այսօր էլ են պատրաստ պայքարելու թշնամու դեմ: «Իմ կարծիքով  հրամանատարների վրա ձեռք բարձրացրածների արարքը չի տարբերվում թուրքերի արարքներից, իսկ ինձ համար թուրքը մնում է թուրք. ես թուրքի դեմ զենքով եմ կռվել»,-ասել է Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս