«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները: Այս անգամ առիթը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման հետ կապված:
Հետաքրքիր է, որ «գծատերերը» միշտ միայն սակագնի բարձրացման մասին են մտածում, բայց երբեք նրանց մտքով չի անցնում վարորդների, այսպես կոչված, «պլանները» պակասեցնելով՝ փոխհատուցել գազի թանկացումը»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: