
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերին այդպես էլ չմասնակցեց՝ հարցրինք օրերս վերջինիս հետ հանդիպած ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ-ական Լյուդմիլա Սարգսյանին:
«Շատ լավ եմ վերաբերվում,- մեծ ոգեւորությամբ պատասխանեց նա:- Զբաղված մարդ է, դրա համար էլ չի գալիս»: Ձեզ հետ հանդիպումներո՞վ է զբաղված: «Ինձ հետ ընդամենը մեկ անգամ է հանդիպել…»:
Ափսոսանքո՛վ եք ասում, տիկին Լյուդմիլա: «Կարոտո՜վ, կարոտո՛վ եմ ասում»: Էդ ի՞նչ եք ասել-խոսել, առել-տվել, որ Ձեր մեջ այդպես կարոտ է մնացել: «Ինչ որ խոսել ենք, դա շատ տեսանելի էր, ցուցադրվել է նաեւ, ավելին ոչինչ տեղի չի ունեցել»: Ծառուկյանն ասել է՝ եթե շատերը խնդրեն, որ նախագահական ընտրություններում առաջադրվեմ, կանեմ. Դուք այդ շատերի մե՞ջ եք, տիկին Լյուդմիլա: «Դե տեսնենք, թե էդ շատերն ինչքան են, էդ ժամանակ էլ ես կորոշեմ»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: