Ինչի՞ց է վախենում Հովիկ Աբրահամյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը շուտով պիտի տարեվերջյան ամփոփիչ զեկույցներով հանդես գա, ինչն արդեն մտահոգություն է դարձել Աբրահամյանի համար:

Ուշագրավ է, որ այդ մտահոգությունը կապված է ոչ թե տնտեսության ներկա վիճակի, սրընթաց թանկացումների ու դրանով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, այլ նախարարների անզգույշ արտահայտությունների վտանգի:

Երեկ կառավարության բարձր ամբիոնից վարչապետը հրահանգեց, որ նախարարները բոլոր հարթակներն օգտագործեն կատարված աշխատանքները ներկայացնելու համար՝ խիստ կարեւորելով, որ կոռեկտ լինեն եւ լրատվական դաշտում շահարկումների առիթ չտան: Հատուկ ընդգծեց. «Դա շատ կարեւոր է»:

Վարչապետի մտահոգությունը հուշում է, որ քաղաքական հարթակում նրա շուրջ իրավիճակը սրված է, եւ խնդիր է դրված շուրջ ինն ամսվա աշխատանքը պատվով ամփոփել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս