«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների հանդեպ տեղի ունեցող ոտնձգությունները խիստ զայրացրել են պատերազմի վետերաններին: Ազատամարտիկների դաշինքը վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Եռաբլուրում հավաք է անցկացնելու՝ քննարկելու իրենց նկատմամբ պետության վերջին օրերի վերաբերմունքը:
Որոշ տեղեկություններով, նրանց կմիանան նաև դաշինքի մեջ չընդգրկված ազատամարտիկներ և խմբեր: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին բռնություն էր կիրառվել Ռազմիկ Պետրոպանի և Մանվել Եղիազարյանի նկատմամբ, իսկ մեկ օր անց ծեծի էր ենթարկվել դաշինքի վարչության անդամ, մամուլի պատասխանատու Սուրեն Սարգսյանը, ով դեռևս հիվանդանոցում է:
Ի դեպ, հիվանդանոցում է նաև դաշինքի անդամ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալը, ով դեռևս պատերազմում վնասված ոտքի ծանր վիրահատության է ենթարկվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։