«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդենիսի ազգային անվտանգության ծառայության հերթապահ բաժնի աշխատակից, ենթասպա Արտաշես Երանոսյանի գործերն ուղարկել են կադրերի ռեզերվ:
Ասել է թե՝ Ա. Երանոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Գեդարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հայտնի «Զոդի զորամաս»-ում տեղի էր ունեցել միջադեպ, որի մասնակիցները զորամասի սպաներն էին եղել՝ զորամասի հրամանատար Սերոժա Գևորգանի գլխավորությամբ, իսկ մյուս կողմից էլ՝տեղի ԱԱԾ աշխատակիցները՝վերը նշված Արտաշես Երանոսյանի գլխավորությամբ:
Կողմերը մեկը մյուսին են մեղադրում՝ յուրաքանչյուրն ասում է, որ մյուս կողմը հարբած վիճակում եկել, հարձակվել է իր վրա:
Ամեն դեպքում, ենթադրում է որ քննության արդյունքում, ի վերջո կպարզվի, թե ով է սկսել միջադեպը, և ում մեղքով է այն տեղի ունեցել, իսկ մինչ այդ ԱԱԾ աշխատակցները դադարեցված կլինեն»։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։