
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո հայտարարել է, որ երկրում վերջին օրերին իսկապես պահպանվել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է Interfax-ը:
«Ես լավ նորություն ունեմ: Այսօր վերջին 7 ամիսներին առաջին անգամ իսկապես պահպանվել է հրադադարի ռեժիմ: Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե դա որքան կարևոր է մեզ համար: Սա առաջին գիշերն է, երբ ես չունեմ ոչ մի վիրավոր կամ սպանված զինվոր»,-նշել է նա:
Նրա խոսքով, եթե հրադադարի ռեժիմը հաջողվի պահպանել, դա Ուկրաինայում կայություն ապահեվլուն միտված մեծ քայլ առաջ կլինի: