
ՈւԵՖԱ-ի հակադոպինգային ծառայությունը ստուգման է ենթարկել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին:
Դոպինգ ստուգում անցած 10 ֆուտբոլիստների թվում է եղել նաեւ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ մինչ այդ դոպինգ ստուգման էին ենթարկվել նաեւ «Բարսելոնա»-ի մի շարք ֆուտբոլիստներ: Այդ ժամանակ էլ հանձնաժողովի անդամները առանձնահատուկ ուշադրություն էին դարձրել կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: