
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցում գրառում է արել երեկ երեկոյան ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ կատարված հարձակման վերաբերյալ.
«ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի դեմ երեկ իրականացված հարձակումը դատապարտելի է:
Վստահ եմ, որ իրավապահ մարմիններն անում են ամեն հնարավորը, որպեսզի բացահայտվի արարքը կատարողի անձը:
Պարոն Մանուկյանին մաղթում եմ շուտափույթ առողջացում»: