
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին և Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագիրն ազդեցություն չեն ունենա Երևանի և Թբիլիսիի միջև հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարբիաշվիլին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
«Հակառակը՝ մենք կօգտագործենք դա՝ ի շահ մեր երկրների»,-հայտարարել է Գարիբաշվիլին:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում: