
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաեւ տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից։